Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

ՈՒզում էին հավատալ, որ «Գարեգին Նժդեհ»-ը հաջողված է

ՈՒզում էին հավատալ, որ «Գարեգին Նժդեհ»-ը հաջողված է
29.01.2013 | 17:55

«Գարեգին Նժդեհ» ֆիլմը մեծ էկրաններին է: Գեղարվեստական կինոնկարի փակ պրեմիերաները տեղի են ունեցել «Մոսկվա» կինոթատրոնում, որոնց ներկա են եղել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, քաղաքական ու մշակութային մի շարք գործիչներ, ֆիլմի ստեղծագործական խումբը:

Ֆիլմի սցենարի հեղինակը Քրիստ Մանարյանն է, ռեժիսորը և պրոդյուսերը` Հրաչ Քեշիշյանը: Դերասանների թվում են Արտաշես Ալեքսանյանը, Շանթ Հովհաննիսյանը, Խորեն Լևոնյանը, Չուլպան Խամատովան, Միխայիլ Եֆրեմովը և ուրիշներ:
Հիշեցնենք, որ ֆիլմի անոնսում տեղ գտած դրվագները ծնունդ էին տվել ծաղրական տեսանյութերի, որտեղ ուղղակիորեն շահարկվում էր Գարեգին Նժդեհի անունը: Անառողջ այս եռուզեռը արժանացավ հասարակական առավել առողջ զանգվածների ու արվեստագետների քննադատությանը: Ինչ վերաբերում է ֆիլմին, ապա կինոաշխարհի ներկայացուցիչները հրաժարվում էին կարծիք հայտնելուց չտեսած ֆիլմի մասին, ոմանք էլ հիշեցնում էին, որ ունենք ավելի տաղանդավոր ռեժիսորներ, ավելի լավատեսներն ուզում էին հավատալ, որ «Գարեգին Նժդեհ»-ը հաջողված է: Աղմկահարույց կինոնկարի ցուցադրումից հետո քննարկումները նոր փուլ են թևակոխում: Առայժմ շրջանառվում են ռեժիսորի, մասնակից դերասանների տպավորությունները, ֆիլմի ստեղծման մասին պատմություններն ու հետագա ծրագրերը: Սենսացիայի սիրահարները հասցրել են նաև լուր տարածել, որ Ֆորշը քնել է ֆիլմի դիտման ժամանակ: Վերջինս էլ հասցրել է հերքել այն:


Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ

Դիտվել է՝ 2762

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ